Հասարակական

Կարեն Կարապետյանը կարող է պաշտոն ստանալ ռուսական պետական ընկերությունում. «Կոմերսանտ»

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանը կարող է պաշտոն ստանալ ռուսական պետական ընկերությունում. «Կոմերսանտ»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում կարող է դառնալ ռուսական «Зарубежнефть» պետական ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրին:

Ինչպես հայտնել է պարբերականի աղբյուրը, Կարեն Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի պաշտոնը, որն այս պահին զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը, ով «Интер РАО» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականն է:

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի ներկայացուցիչ Իլյա Ջուսը «Կոմերսանտ»-ին հայտնել է, որ նման նշանակման հրաման չկա, սակայն չի հերքել այդպիսի հրամանի նախապատրաստման հնարավորությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում