Արցախ

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսուա Պուպոնիին և Ֆրանսուա Ռոշբլուանին

2 րոպեի ընթերցում

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսուա Պուպոնիին և Ֆրանսուա Ռոշբլուանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնիին և«Ֆրանսիա-Արցախ» Բարեկամությանշրջանակի անդամ ՖրանսուաՌոշբլուանին:

Ինչպես«Արմենպրես»-ինտեղեկացրին ԱՀԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է հյուրերին Արցախի Հանրապետության Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև այսօր ստորագրած բարեկամության հռչակագրի առթիվ՝ այդ գործում կարևորելով Ֆրանսուա Ռոշբլուանի և Ֆրանսուա Պուպոնիի ջանքերը: Աշոտ Ղուլյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս աշխատել խորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև շարունակել քննարկումները նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:

Ֆրանսուա Պուպոնին և Ֆրանսուա Ռոշբլուանը ևս, անդրադառնալով բարեկամության հռչակագրերի ստորագրմանը, խոսել են նման հռչակագրերի նշանակության և համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ֆրանսիա-Արցախ խորհրդարանական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջության զարգացման հնարավորություններին և Արցախում ֆրասախոսությանը վերաբերող թեմաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում