Արցախ

Բակո Սահակյանը ընդունել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը ընդունել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Պասկալ Դոլլի գլխավորությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ինտեղեկացրին ԱՀ տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Ողջունելով Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի եւ ԱՀ Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը` Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի վարչական շրջանների եւ միավորների հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս կյանքի կոչել տարբեր ծրագրեր սոցիալ-տնտեսական, մարդասիրական եւ հասարակական ոլորտներում:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում