ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հոկտեմբերի 22-ին Բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի ՀանրապետությանՄարտունու շրջանի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև: Հռչակագիրը ստորագրել են Շեխեր համայնքի ղեկավար Մխիթար Մանգասարյանը ևԱռնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլլը։
Ինչպես«Արմենպրես»-ինտեղեկացրին ԱՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,ստորագրմանհանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Շեխերում, որին ներկաէինԱրցախի Հանրապետության արտաքինգործերինախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնին և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի անդամ ՖրանսուաՌոշբլուանը:
Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ Շեխեր և Առնուվիլ համայնքները բարեկամական հարաբերություններ են հաստատում՝ հիմնված այնպիսի համամարդկային արժեքների վրա, ինչպիսիք են խաղաղությունը, ազատությունը և ժողովրդավարությունը։ Հռչակագիրը կոչված է նպաստելու երկու համայնքների միջև փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև վարչական կառավարման, տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում փորձի փոխանակմանը: