Իլոն Մասքը ներկայացրել է Tesla Model 3 Էլեկտրամոբիլի ավելի Էժան տարբերակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla ընկերությունն սկսել Է ընդունել շարքի կրտսեր Էլեկտրամոբիլի ավելի Էժան վերափոխակի՝ Model 3-ի պատվերներ: Կանաչ ավտոմեքենայի արժեքը կկազմի 45 հազար դոլար, այն կկարողանա առանց լրալիցքավորման անցնել մինչեւ 260 մղոն (մոտավորապես 420 կիլոմետր): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին Twitter-ի իր Էջում հայտնել Է ընկերության ղեկավար Իլոն Մասքը:

«Մենք ներկայացրել ենք ավելի Էժան, միջին հեռավորության (ուղեւորության) Tesla Model 3-ը,-գրել Է նա:-Նոր վերափոխակի արժեքը բոլոր զեղչերից հետո (Կալիֆոռնիայում) կկազմի 35 հազար դոլար»:

Tesla-ի ղեկավարի խոսքով՝ այս Էլեկտրամոբիլի «իրական արժեքը» գտնվում Է 31 հազար դոլարի սահմաններում, քանի որ դրա սեփականատիրոջը հարկ չի լինի քսակը բանալ վառելելիք գնելու համար: Նոր վերափոխակի գինը 4 հազար դոլարով պակաս Է, քան նոր սեդանի մեկնարկային գինն անցյալ տարի: Ընդ որում՝ Tesla-ն Model 3 տարբերակը՝ ավելի տարողունակ մարտկոցով (կարող Է առանց լրալիցքավորման անցնել մոտավորապես 500 կիլոմետր) եւ ավելի լավ դինամիկական բնութագրերով, առաջարկում Է 54 հազար դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով

Դեյվիդ Բեքհեմին աստղ է շնորհվել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ