Սփյուռք

Լիբանանի hայկական կուսակցությունները պահանջում են նախարարի երկու պորտֆել

2 րոպեի ընթերցում

Լիբանանի hայկական կուսակցությունները պահանջում են նախարարի երկու պորտֆել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հայկական քաղաքական կուսակցությունները Ուղղափառ հայկական արքեպիսկոպոսության հետ քննարկել են երկրի կառավարությունում հայ համայնքի ներկայության, մասնավորապես, նախարարի երկու, այլ ոչ թե մեկ պորտֆել հատկացնելու հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով naharnet.com-ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն», Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների ներկայացուցիչները ողջունել են Լիբանանի նոր կառավարության կազմավորմանն ուղղված ջանքերը, հույս հայտնելով, որ նոր կառավարությունը երկիրը դուրս կբերի ճգնաժամային իրավիճակից: Միաժամանակ, նրանք ընդգծել են քաղաքական կուսակցությունների միջև կոնսենսուսի կարևորությունը և կառավարության ձևավորման գործում հաշվեկշռի պահպանումը` Taef Accord համաձայնագրում ամրագրված նորմերի համապատասխան:

Մեկնաբանելով լուրերը, թե կառավարությունում հայ համայնքը ներկայացված է լինելու մեկ նախարարով, իսկ երկրորդ նախարարի պորտֆելն անցնելու է երկրի կրոնական փոքրամասնություններից մյուսին` հայկական կուսակցությունները պնդել են, որ համայնքի իրավունքն է ներկայացված լինել երկու նախարարով: Նրանք նշել են, որ սատարում են կրոնական մյուս փոքրամասնությունների` կառավարությունում ներկայացվածությանը, սակայն ոչ հայ համայնքի տեղի հաշվին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում