Դավիթ Սանասարյանը մանրամասներ է ներկայացրել ՊՎԾ-ի ընթացիկ ստուգումներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն այժմ ստուգումներ է իրականացնում քրեկատարողական ծառայությունում ու «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանում՝ Երեւանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ին գումարած հանդիսավոր նիստից առաջ, որի ընթացքում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:

«Մենք հիմա քրեակատարողական ծառայությունում ու «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում ենք ստուգումներ անցկացնում: Նաև ընթացիկ «ճգնաժամային» իրավիճակներ եղան՝ Ուրցաձոր ու Անի համայնք գնացինք: Այդ երկու համայնքներում ստուգումներ իրականացնելը պլանավորված չէին, բայց արեցինք, քանի որ քաղաքացիների բողոք կար, մեզ ասում էին, որ չարաշահումներ են տեղի ունեցել, հիմա ուզում ենք հասկանալ, թե որոնք են դրանք: Ստուգումներ են իրականացվում նաև ճանապարհային ոստիկանություններում»,- ասաց Սանասարյանը:

ՊՎԾ պետն անդրադարձավ նաև Մարալիկ կատարած այցին:

«Քաղաքացիների բողոքներն ենք լսել, մնացածը պետք է պարզվի ուսումնասիրությամբ, թե ինչ խնդիր կա: Համայնքապետարանից փաստաթղթեր չեն հանձնել, քանի որ ոչ աշխատանքային օր էր: Երկուշաբթի օրը մեր աշխատակիցները կլինեն Անի համայնքում»,- նշեց Դավիթ Սանասարյանը:

Մարալիկում տևական ժամանակ շարունակվում են բողոքի ակցիաները: Բնակիչները պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով կոռուպցիայի և տարբեր անօրինականությունների մեջ:

Հայերեն Русский

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայտնի է, թե որ ընկերությունը Հայաստանում կիրականացնի խաղային ոլորտի կարգավորման վերահսկողությունը

ՌԴ-ում Պակիստանի դեսպանն անդրադարձել է Երևանի և Իսլամաբադի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը

Ազգային ժողովը քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Մեկ օրում առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CNN

Որքան հողատարածք է վերադարձվել պետությանը. մանրամասնում է գլխավոր դատախազը

Արծվաքարում կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են հաստոցներ, գործիքներ, ներկանյութեր, գույք

Դատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին

Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը

ՀՀ կառավարությունը փոխում է երեք նախարարությունների անունները