Նիկոլ Փաշինյան շատ բարձր է գնահատում ՖՄԿ գագաթնաժողովի անցկացման մակարդակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի կազմակերպիչներին և իրականացնողներին՝ գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանն արձանագրեց, որ գագաթնաժողովի արդյունքները Հայաստանի համար դրական էին: «Կարող ենք ասել, որ այս իրադարձությունը, որը մեր անկախությունից ի վեր ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր մեր երկրում, միանշանակ ծառայեց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդմանը և հեղինակության բարձրացմանը»,- ընդգծեց նա:

ՀՀ վարչապետի խոսքով՝ գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու գործում շատ մեծ էր ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարումը: «Գագաթնաժողովի կազմակերպման ընթացքում շատ մեծ ծառայություն իրականացրեց ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ամբողջ պետական համակարգը, կամավորները»,-ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ գագաթնաժողովին մասնակցող բարձրաստիճան հյուրերն արդեն հիմնականում մեկնել են, և հյուրերի մեկնման գործընթացը շարունակվում է: «Հույս ունեմ, որ այն ևս բարձր մակարդակով կիրականացվի և մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նաև իր ֆրանսերենի դասախոս Սյուզան Ղարամյանին և «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպությանը: «Ես շարունակելու եմ ֆրանսերենի, նաև անգլերենի և ռուսերենի ուսումնառությունը, որովհետև լեզվի մակարդակը միշտ էլ պետք է բարձրացնել»,- նկատեց նա:

Երևանում ավարտված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել կազմակերպության անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմնվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները: Հոկտեմբերի 12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։

Հայերեն العربية English

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով