#ԿինոՇաբթի. «Մարդը լուսնի վրա»-ը և ևս 4 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական կինովարձույթում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հոկտեմբերի 11-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 5 նոր ֆիլմեր:

«Մարդը լուսնի վրա»

Ճակատագիրը սիրում է խիզախներին, իսկ Նիլ Արմստրոնգը միանշանակ նրանց թվին է պատկանում։ Ամբողջ աշխարհը գիտի նրա անունը, սակայն շատ քչերին է հայտնի, թե ինչ գնով է տիեզերագնացը կատարել այդ փոքր քայլը, որը դարձավ մարդկության ամենամեծ վերելքը։

Ռեժիսոր՝ Դեմյեն Շազել, դերերում՝ Ռայան Գոսլինգ, Քլեր Ֆոյ, Պաբլո Շրայբեր և այլք:

«Ոչ մի լավ բան «Էլ Ռոյալ» հյուրանոցում»

1969 թվական։ Մի խումբ երիտասարդներ գիշերելու համար գալիս են ժամանակին հայտնի «Էլ Ռոյալ» հյուրանոց, որը գտնվում է Նևադա և Կալիֆորնիա նահանգների սահմանին։ Հյուրանոցում հավաքվել են անբարեհամբույր քահանան, երգչուհի Դարլինը, փոշեկուլների վաճառողը և հարավից տարօրինակ աղջիկ։ Նրանց հետ գիշերը հյուրանոցում մնալու է նաև երիտասարդ դռնապանը։ Նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ բան է թաքցնում։

Ռեժիսոր՝ Դրյու Հոդարթ, դերերում՝ Քրիս Հեմսվորթ, Ջեֆ Բրիջես, Դակոտա Ջոնսոն և այլք:

«Պատրիկ»

Սառան ուսուցչուհի է և ոչնչով չի տարբերվում իր տարիքի մյուս կանանցից. նույն խնդիրները, նույն անհաջողությունները կյանքում։ Սառայի մոտ հիմա ուղղակի այնպիսի քաոս է, որ պատկերացնելն անգամ դժվար է։ Նրան բացի մենությունից ոչինչ անհրաժեշտ չէ, և վերջին բանը, որ պետք է նրան, մեկ ուրիշին խնամելն է։ Բայց Սառայի տատիկը նրան նվիրում է իր կամակոր և չարաճճի մոպսին՝ Պատրիկին, որն անընդհատ անհարմար դրության մեջ է դնում Սառային՝ փչացնելով նրա կյանքը։

Ռեժիսոր՝ Մենդի Ֆլեթչեր, դերերում՝ Բիթի Էդմոնդսոն, Էդ Սքրեյն, Էմիլի Ատակ և այլք:

«Էքստազ»

Ժամանակակից պարերի դպրոցի ավարտական դասարանների աշակերտները որոշում են հրաժեշտի երեկո կազմակերպել: Երաժշտության առեղծվածային ռիթմը նրանց պարուրում է էյֆորիայով, որին անհնար է դիմադրել: Աշակերտների մի մասի համար գիշերը կվերածվի ծանր փորձության: Մյուսներն էլ կճաշակեն իսկական էքստազը:

Ռեժիսոր՝ Գասպար Նոե, դերերում՝ Սոֆիա Բուտելա, Սմայլ Քիդի, Ժիզել Պալմեր և այլք:

«Առանց ինձ»

Երկու աղջիկներ, ովքեր սիրում էին միևնույն տղամարդուն, նրա մահից հետո նամակներ են ստանում, որոնց հեղինակը միայն այդ տղամարդը կարող է լինել: Հրաշքի հույսով երկու աղջիկներն ստիպված են լինելու ճամփորդել՝ բացահայտելու հաղորդագրությունների հետևում եղած առեղծվածը:

Ռեժիսոր՝ Կիրիլ Պլետնև, դերերում՝ Կիրիլ Պլետնև, Պոլինա Մաքսիմովա, Լյուբով Ակսենովա և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Հայերեն

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ