Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու առաջին նիստի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը:Լ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում այս մասին հայտարարեց առաջին նիստը վարող Լիլիթ Պիպոյանը: «Հիմք ընդունելով, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Հայկ Մարությանը օրենքի ուժով համարվում է Երևանի ընտրված քաղաքապետ»,- հայտարարեց նա:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորեց ներկաներին Երևանի ավագանու առաջին նիստի կապակցությամբ: Նա ընդգծեց, որ շատ հուզիչ պահ է, իսկ ինքը երջանիկ է, որ ավագանու անդամները ներկայացնում են Երևանի բնակիչներին, ինչը տեղի է ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով: «Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորությունի կատար ածել այն բոլոր երազանքները, որ տարիներ շարունակ ունեինք, ի կատար ածել այն երազանքները, որ ունեն մեր երևանցիները: Եվ ես վստահ եմ, որ ավագանու այս կազմով մենք կանենք այնպես, որ մեր երևանցիները ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան ժպտան: Ես կարևորում եմ այս պահը: Երևանի ավագանու կազմը ես ըստ խմբակցությունների չեմ տարբերակում, որովհետև մենք բոլորս պետք է աշխատենք միասին, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի, մեր երևանցիների մասին»,- ասաց նա:

Դիմելով Երևանի ավագանու անդամներին՝ Հայկ Մարությանը հորդորեց միշտ ուշադիր լինել Երևանի բնակիչների բոլոր խնդիրներին, ահազանգերին, անհապաղ արձագանքել ու բոլոր հարցերը դնել ավագանու նիստի քննարկմանն ու դրանց անհապաղ լուծումներ տալ:

Հայերեն العربية English Русский

Ալբերտայի նահանգն, ըստ նախնական տվյալների, դեմ է քվեարկել Կանադայից անկախանալու շուրջ հանրաքվեի անցկացմանը

Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկ

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը

Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Նեթանյահուին ընտրություններից առաջ

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրը

Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների կոնտեքստում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին խոսակցություններին

Իսրայել չհայտարարված այցի ժամանակ Հեգսեթը հանդիպել է Նեթանյահուի հետ. Axios

Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ Երևանի սրտում

Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

ԻՀՊԿ-ն սպառնացել է թիրախավորել Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխները