Հասարակական

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը 

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նստի ընթացքում ներկայացվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամները:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահին և անդամներին ամփոփ հաշվետվություն է ներկայացվել ռազմամարզական վարժարանի ընթացիկ աշխատանքների և խնդիրների, կրթական ծրագրերի վերաբերյալ, քննարկվել են առաջիկա անելիքները: Ներկայացվել են նաև 2018-2019թթ. ուսումնական տարվա ընդունելության վիճակագրական տվյալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում