Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նորընտիր նախագահ Բարհամ Սալեհին
1 րոպեի ընթերցում
![Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նորընտիր նախագահ Բարհամ Սալեհին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/10/950301.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարհամ Սալեհին՝ Իրաքի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը հաջողությունններ է մաղթել Իրաքի նորընտիր նախագահին՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Իրաքի առջեւ ծառացած խնդիրների լուծմամբ, երկրի վերականգնմամբ եւ ժողովրդի բարեկեցության ապահովմամբ: