Քաղաքականություն

Ռումիանիայի Սենատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Ռումիանիայի Սենատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 8-ին Ռումինիայի Խորհրդարանը ավարտին է հասցրել անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի վավերացման գործընթացը (Ռումինիայի Խորհրդարանի ստորին պալատն այն վավերացրել էր հունիսի 27-ին)։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի մասին օրինագիծը Սենատն ընդունեց միաձայն քվեարկությամբ՝ 96 կողմ, 0 դեմ ձայներով:Օրենքն ուժի մեջ կմտնի Ռումինիայի նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնապես հրապարակելուց հետո»,-գրել է Մինասյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում