Քաղաքական մյուս ուժերը կպայքարեն երկրորդ տեղի համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախօրեին Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև ստորագրված քաղաքական հուշագրով ազդարարվեց դեկտեմբերին արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու շուրջ ստեղծված թնջուկի հանգուցալուծման մեկնարկը։ Առաջիկա երկու ամիսները կանցնեն քաղաքական դիրքավորումների, նախընտրական քարոզարշավի և հնարավոր դաշինքների կառուցման մթնոլորտում։

Այս առումով հատկապես հետաքրքրական է ստորագրված հուշագրի 3-րդ կետը, համաձայն որի կողմերը «պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա»։

Կարող ենք արձանագրել, որ բոլոր հնարավորությունները կան, որպեսզի «սևի ու սպիտակի» հռետորաբանությունը մնա անցյալում և ստեղծված են հիմնական նախադրյալները, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցնեն լարվածությունից զերծ, կառուցողական ու փոխգործակցության մթնոլորտում ու տրամաբանության մեջ։

Հարկ է փաստել, որ այս հուշագրի շահառու կողմը՝ ԲՀԿ-ն, արդեն իսկ կարող է սկսել «ինքնամաքրման» և «ռեբրենդինգի» գործընթաց՝ վերջապես իրագործելով քաղաքական բնույթի կազմակերպությունների համար ինստիտուցիոնալ համարվող քայլը՝ կուսակցության գործունեությունը կառուցելով քաղաքական գաղափարների, և ոչ թե կոնկրետ մեկ անհատի վրա։ Վերակազմակերպվել որպես քաղաքական ինքնուրույն կուսակցություն և փարատել հասարակության հիմնավոր կասկածները, թե իրենք առնչություն ունեն Քոչարյանի կամ քոչարյանամերձ շրջապատի հետ։ Մյուս կողմից՝ ոչ պակաս կարևոր է նաև ակնկալել նմանատիպ մի փոխհամաձայնություն Դաշնակցության ու կառավարության միջև՝ հատկապես երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու ՀՅԴ ղեկավարության երկկողմ բանակցություններից հետո։ Դաշնակցությունը, սակայն, այժմ ավելի լուրջ խնդիր ունի, քանի որ մեծ հավանականությամբ նրա ավանդական էլեկտորատը կարծես թեքվում է այլ ուղղությամբ՝ դաշտում առկա մյուս ուժերի հանդեպ կողմնորոշվելով։ Այս համատեքստում ՀՅԴ-ին իրական մրցակից կարող է դառնալ նոր ձևավորված «Սասնա ծռեր» կուսակցությունը։ «Դաշնակցությունը», այսպիսով, բոլոր շանսերն ունի չհաղթահարելու անցողիկ շեմը և 1999թ. հետո առաջին անգամ՝ չհայտնվելու խորհրդարանում։

Թե՛ հասարակության և թե՛ քաղաքական ուժերի համար էլ պարզ է, որ հիմնական մրցակցությունը գնալու է երկրորդ տեղի համար։ Այստեղ է, որ ծավալվելու է անհաշտ պայքար, և այստեղ է, որ կտեսնենք ուժերի լարման ու «փոխհրաձգության» դասագրքային օրինակներ։ Ներկայիս ստարտային պայմաններից ելնելով, երկրորդ տեղի համար պայքարում, թերևս ամենաիրական նախադրյալներն ունի «Լույս» դաշինքը։ Վերջինս, հեղափոխության ընթացքում և հատկապես ԱԺ-ում կանոնակարգ-օրենքում ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակի նորամուծությունների շրջանում ճիշտ դիրքավորվելով և աջակցելով Փաշինյանի գլխավորած շարժմանը, ապահովագրեց իր ապագա ներկայությունը նոր խորհրդարանում և քաղաքական դաշտում։ Իսկ հիմա արդեն «Լույսը» ջանք չի խնայի առարկայացնելու իր «հեղափոխական» կապիտալը ու մարտավարական ճիշտ քայլերի դեպքում կարող է գրավել պատվավոր երկրորդ տեղը։

Եզրափակելով, կարելի է վստահորեն արձանագրել, որ առաջիկա ընտրությունները կլինեն Երևանի ավագանու ընտրությունների տրամաբանությամբ՝ ազատ, մրցակցային ու թափանցիկ։ Եվ որ առավել կարևոր է, կլինի երկրորդ տեղի համար պայքարի մի իսկական «ներկայացում»՝ իր դրամատիկ վայրիվերումներով ու հասարակական արձագանքով։

Գոռ Մադոյան

Հայերեն Русский

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը