Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (լրացված)
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Բալայանընշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»:
ՀՀ նախագահի մեկ այլ հչամանագրով՝ Տիգրան Բալայանը նշանակվել էՔիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա):