Սիրիայում հայկական հումանիտար առաքելության տեղակայումն ընթացքի մեջ է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հայկական հումանիտար առաքելության տեղակայման գործընթացն ընթացքի մեջ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցին՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդյոք նորություններ կան Սիրիայում հայկական զորախմբի տեղակայման գործընթացի իրավական կազմակերպման հետ կապված»,- պատգամավորի հարցին ի պատասխան վարչապետն ասաց.

«Սիրիայում զորախումբ չի տեղակայվում, այլ հումանիտար ականազերծման ու բժշկական առաքելություն: Այդ գործընթացն ընթացքի մեջ է»:

Հայերեն English Русский