Հասարակական

Հունաստանում ՀՀ դեսպանությունում բացվելու է սգո մատյան

1 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպանությունում բացվելու է սգո մատյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային հերոս, հայազգի աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-ից 16:00-ը և հոկտեմբերի 4-ին ժամը 13:00-ից 16:00-ը Հունաստանում ՀՀ դեսպանությունում բացվելու է սգո մատյան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Փարիզում, Հաշմանդամների հուշատանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում