Վարչապետը ներկայացրեց սահմանամերձ համայնքներում աշնանացանի սուբսիդավորման մանրամասները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սահմանամերձ համայնքներում աշնանացանի սուբսիդավորման նոր ծրագրի մանրամասները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարության նոր որոշմամբ ցորենի, գարու և կերակրային մշակաբույսերի աշնանացան կատարելու համար սահմանապահ Երասխ, Վահան, Ճամբարակ, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձունի, Ներքին Կարմիրաղբյուր Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մովսես, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վերին Կարմիրաղբյուր համայնքների բնակիչները իրականացրած մեկ հեկտար ցանքի համար կստանան 60 հազար դրամի աջակցություն: «Այն գյուղացիները, ովքեր այս համայնքներում 1-7 հեկտար աշնանացան կիրականացնեն, մեկ հեկտարի համար կստանան 60 հազար դրամ աջակցություն: Այսինքն, եթե մեկ հեկտարի մասին է խոսքը, կստանան 60 հազար դրամ, եթե երկու հեկտար է, աջակցությունը կլինի 120 հազար դրամ և այդպես շարունակ»,- մանրամասնեց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ սա նույնպես Հայաստանում աշխատանքը խրախուսելու շրջանակներում իրականացված քայլ է: ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանում տնտեսական կառուցվածքի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Նրա գնահատմամբ՝ տնտեսությունը պետք է այնպես վերափոխեն, որ Հայաստանն ագրարային երկրից դառնա արդյունաբերական երկիր, իսկ որպես դրա նախաքայլ երկրում հարկավոր է խրախուսել աշխատանքը: «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ և գյուղում, և քաղաքում մարդիկ շահագրգռված լինեն աշխատել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ հետագա որոշումներով ևս փորձելու են լուծել այդ խնդիրը:

Հայերեն Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբեր 5-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությունը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել