Հասարակական

Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի. Տրանսպորտի նախարարությունն այլընտրանքային ճանապարհ է առաջարկում

1 րոպեի ընթերցում

Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի. Տրանսպորտի նախարարությունն այլընտրանքային ճանապարհ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի թունելը անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակ է, այն փակ կլինի նաևառաջիկայում` վերանորոգման նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ հրդեհիհետևանքով մեծ վնաս է հասցվել թունելին:

Հրդեհը ուղեկցվել է պայթյունով։ Դեպքի վայրից հայտնեցին, որ տուժողներ չկան, սակայն բեռնատար մեքենան ամբողջությամբ այրվել է և վերածվել մոխրակույտի։

«Միջադեպի առաջին վայրկյաններին տեղում հերթապահող ճանշինի աշխատակիցներն արագ արձագանքել են, թունելից տարհանվել են բոլոր մեքենաները, մուտքերը՝ փակվել։ Ուժեղ ծխի պատճառով ԱԻՆ աշխատակիցները հնարավորություն են ունեցել մոտենալ թունելին միայն Դիլիջանի կողմից և հանգցնել կրակը»,-ասաց նա։

Հրդեհը հասցրել է տարածվել նաև թունելի օդափոխության համակարգում:

Նշենք, որ բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենան բեռնված է եղել հեռուստացույցներով և լվացքի մեքենաներով։

Նախարարությունը վարորդներին առաջարկում է երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում