Հասարակական

Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով բեռնատար է այրվում. զոհեր և տուժածներ չկան

2 րոպեի ընթերցում

Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով բեռնատար է այրվում. զոհեր և տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի թունելում բեռնատար մեքենա է այրվում, զոհեր և վիրավորներ չկան:

«Դիլիջանի թունելում բեռնատար է այրվում: Թունելը երկկողմանի փակ է: Դեպքի վայր է հասել մեկ մարտական հաշվարկ: Զոհեր և վիրավորներ չկան»,- դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ բեռնատարն ամբողջությամբ այրվում է, և կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

«11:17 ահազանգ ենք ստացել, որ Դիլիջանի թունելում բեռնատար մեքենայի դիմացի խցիկն է հրդեհվել: Ոստիկաններն ու ԱԻՆ մարտական հաշվարկները ժամանել են դեպքի վայր: Այս պահին Դիլիջանի թունելը երկկողմանի փակ է: Ոստիկանները համակարգում են մեքենաների ընթացքը այնտեղ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը մասնակցում է հրդեհաշիջման աշխատանքներին: Մեքենան ամբողջությամբ այրվում է: Տուժածներ այս պահին չունենք»,- ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանան վառվում է, ինչի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։ Նախարարությունը վարորդներին առաջարկում է երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում