Տնտեսություն

Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն էր առաջացել նաև ջրամբարներից ՀԷԿ-երի լրացուցիչ ջրառի պատճառով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն էր առաջացել նաև ջրամբարներից ՀԷԿ-երի լրացուցիչ ջրառի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԷԿ-երը լրացուցիչ ջրառ են իրականացրել ջրամբարներից: Այդ պատճառով էլ այս տարի Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտությոՒն էր առաջացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին այս մասին ասացՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Մենք ուսումնասիրել ենք ՀԷԿ-երի արտադրած էներգիան և եկել այն եզրակացության, որ դրանք լրացուցիչ ջրառ են իրականացնում ջրամբարներից: Դրա հետեւանքով էլ անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել Սևանան լճից: Լրացուցիչ ստուգումների համար այս տվյալները փոխանցել ենք բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին»,-նշեց նախարարը:

Նրա փաստմամբ` ձևավորվում է 7-8 մլրդ խմ մակերեւութային ջրային ռեսուրս, իսկ մեր ջրապահանջարկը մոտ 2 մլրդ խմ է: Ստացվում է, որ Հայաստանն օգտագործում է 4 անգամ ավելի շատ ջուր, քան պահանջարկն է: Նախարարը նկատեց` մինչ 2030 թ. ջրային ռեսուրսները 11 տոկոսով կնվազեն: Միաժամանակ կավելանա նաև ջրի պահանջարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում