Արցախ

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 27,ԱՐՑԱԽՊՐԵՍ:Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը՝ պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Եվրախորհրդարանի հետ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը շեշտել է, որ Եվրոպայի եւ նրա տարբեր կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու խորացումը եղել եւ մնում է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը՝ բարձր գնահատելով Էլենի Թեոխարուսի եւ Արցախի մյուս բարեկամների անձնվեր աշխատանքն այս ուղղությամբ:

Արցախյան գոյամարտի տարիներին ԼՂՀ-ում իրականացրած բարեգործական առաքելությունների, արտերկրում Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելու համար Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն Էլենի Թեոխարուսին է հանձնել Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու կոչման վկայականը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում