Հասարակական

Վարշավայի օդանավակայանում երեք հայ է ձերբակալվել կոկաին տեղափոխելու համար

1 րոպեի ընթերցում

Վարշավայի օդանավակայանում երեք հայ է  ձերբակալվել կոկաին տեղափոխելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայի օդանավակայանում երեք հայ տղամարդու են ձերբակալել, ովքեր ներքնազգեստի մեջ ընդհանուր 770 գրամ կոկաին են թաքցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լեհական ռադիոյի կայքը, ոստիկանության տվյալներով 23-ամյա, 35-ամյա և 44-ամյա տղամարդիկ Բարսելոնայից Երևան ժամանելիս են եղել:

Նշվում է, որ Վարշավայի օդանավակայանում սահմանապահները նկատել են, որ տղամարդիկ տրանզիտային գոտում դեպի Երևան իրենց չվերթին սպասելու ընթացքում տարօրինակ վարք են դրսևորել:

Սահմանապահները խուզարկել են կասկածելի վարք դրսևորող տղամարդկանց, ինչի արդյունքում նրանց ներքնազգեստի մեջ ընդհանուր 4 փաթեթ կոկաին են հայտնաբերել:

Փորձաքննությունը պարզել է, որ փաթեթներում բարձր որակի կոկաին է:

Տղամարդկանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում