Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է հրաժարական ներկայացնելու որոշման մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է հրաժարական ներկայացնելու որոշման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մելիքյանը գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Երեկ հրապարակել ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ՝ դրանով ըստ էության ավարտելով 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ մեր սկսած փաստահավաք գործառույթը։ Թեև մեր հաստատությունն ակտիվորեն իրականացրել ու իրականացնում է ծավալուն գործունեություն տարբեր ուղղություններով, նշված գործառույթը հատուկ եմ կարևորել ի սկզբանե։

Այդ գործն ավարտին հասցնելուց հետո արդեն ինձ իրավունք եմ վերապահում ի կատար ածելու դեռևս մեկ-երկու ամիս առաջ կայացրած անձնական որոշումս, այն է՝ հրաժարական ներկայացնելու Արցախի օմբուդսմանի պաշտոնից:

Միշտ փորձել եմ լինել այնտեղ, որտեղ ինձ համարել եմ առավել արդյունավետ՝ ելնելով մասնագիտական կարողություններիցս, ընդունակություններիցս, բնավորությունիցս:

Այդ չափանիշներից ելնելով ներկայում ինձ պատկերացնում եմ պետական համակարգից դուրս՝ իրավապաշտպանական գործառույթի տիրույթում։ Մշտապես կարևորել եմ այդ առաքելությունը՝ որպես համարժեք օրակարգ առաջադրող անաչառ ու շիտակ գործունեություն:

Հայտնում եմ խորին շնորհակալությունս այն բոլոր մարդկանց, ովքեր ինձ վստահել են Արցախի օմբուդսման լինելու պատիվն ու խաչը, որոնց հետ այդ կարգավիճակով համագործակցել եմ, ովքեր օժանդակել և օգնել են մեր բազմաթիվ ծրագրերի կենսագործմանը:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ողջ աշխատակազմին. հպարտանում եմ ձեզնից յուրաքանչյուրով:

Հրաժարական տալով Արցախի օմբուդսմանի պաշտոնից՝ ամենևին հրաժարական չեմ տալիս Արցախից, մեր համազգային իղձերից ու մեր «ազատասեր նախնիների սուրբ պատգամից»:Ես Արցախում լինելու եմ հաճախ և փորձելու եմ ուժերիս ներածի չափով օգտակար լինել:

Իմ համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի վստահորդն իրավունքն է։ Փորձելու եմ ընդմիշտ հավատարիմ մնալ իմ այդ առաջին վստահորդին»,- գրել է նա:

Հայերեն English Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է