Սպորտ

Շախմատի տղամարդկանց հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց օլիմպիադայում

1 րոպեի ընթերցում

Շախմատի տղամարդկանց հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթում քաղաքում ընթացող օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի թիմը մրցում էր Ճապոնիայի հավաքականի հետ: Մեր թիմի կազմում հաղթանակ տարան Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյան և ազգային թիմի կազմում իր նորամուտը հաղթանակով մեկնարկեց Հայկ Մարտիրոսյանը: Հայաստան-Ճապոնիա 3,5-0,5:

Կանանց հավաքականը 3,5-0,5 հաշվով գերազանցեց Ղրղստանի թիմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում