Քաղաքականություն

Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական կայքէջը, դեսպանի թեկնածուն Ռուսաստանի և նախկին Խորհրդային երկրների հարցերով փորձագետ Լինն Թրեյսին է (Lynne Մ. Tracy), ով ներկայում զբաղեցնում է ԱՄՆ պետդեպում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը:Նոր դեսպանի նշանակումը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից:

Լինն Թրեյսին զբաղեցրել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել է ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնականը և տիրապետում է ռուսերեն լեզվին:

Ներկայում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Ռիչարդ Միլսը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում