Հասարակական

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսման գործով

1 րոպեի ընթերցում

 ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսման գործով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՔԾ պետի հետ հեռախոսազրույցի գաղտնալսման հայտնի գործով հարցաքննվել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ խորհրդարանի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ այս մասին լրագրողներին ասաց ԱԱԾ տնօերեն Արթուր Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը հարցաքննությունից մանրամասներ չհայտնեց, ասաց միայն, որ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին փաստաթուղթ է ստորագրել:

«Տեխնիկայի դարում միշտ մի բան մի քայլ առաջ է լինում, տեխնիկայի մեջ խոցելի տեղեր են լինում:Ես թաքուն որևէ բան չեմ անում, ես խոսում եմ և կարող եմ պատասխան տալ ցանկացած ասածիս և արածիս մասին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արթուր վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ բոլոր հարցերի պատասխանները կտա նախաքննությունը: Նա շեշտեց, որ քանի որ գործը վերաբերում է անմիջականորեն իրեն, ինքը դրան չի խառնվում:

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հաշիվների վրա դրված կալանքին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ կալանքը չի հանվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում