Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնության 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակչում մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Մահմուդ Բախշիլոևի հետ: Ամոյանը հաղթեց 10:0 հաշվով:

Նախօրեին աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը պարտվեց և դարձավ առաջնության արծաթե մեդալակիր:

Եզրափակչում պարտվեց նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, ով 0:5 հաշվով զիջեց մրցակցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում