Արցախ

ԱՀ նախագահն ու ՀՀ վարչապետն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագիծ

1 րոպեի ընթերցում

 ԱՀ նախագահն ու ՀՀ վարչապետն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագիծ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում