Առանց միասնական արժութային գոտու տնտեսական ինտեգրացիայի ազդեցություններն ամբողջական չեն. Մհեր Գրիգորյանի հարցազրույցը «Միր 24»-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տնտեսական միություններում այլընտրանքային և դիվերսիֆիկացված արժութային հաշվարկներ ունենալն արդյունավետ է համարում, սակայն միևնույն ժամանակ ընդգծում է, որ դա բարդ առաջադրանք է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի փախվարչապետը հարցազրույց է տվել «Միր 24» հեռուստաալիքին, որում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական արժույթի անցնելու հնարավորության և դրան հասնելու հեռանկարների վերաբերյալ հարցին: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է լրագրողի հարցն ու Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պատասխանը:

Այժմ Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ հաշվարկներում դոլարից հրաժարվելու միտում կա:: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են երկրները պատրաստ հաշվարկներում լիովին անցում կատարել ռուբլու կամ, օրինակ, թենգեի:

Գրիգորյան- Գիտեք, իհարկե, այլընտրանքային և դիվերսիֆիկացված արժութային հաշվարկներ ունենալը շատ լավ է և արդյունավետ: Դա ցանկալի արդյունք է պոտենցիալ միությունների համար: Այդ թվում նաև բավականին դժվար առաջադրանք է, որը պետք է լուծել շատ նրբորեն և մանրամասնորեն: Սա ոչ միայն արժույթի հարցն է, այլ նաև վերաբերում է գործառնական հարցերի: Սա, վերջիվերջո, ՏՏ ոլորտին սիմետրիկ աջակցության հարց է: Եվ սա վարչական, կարգավորող և այլ նորմատիվ բազաների ներդաշնակեցման հարց է: Տեսականորեն դա հնարավոր է, գործնականում դա նույնպես հնարավոր է, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատել: Եվ, իհարկե, դա դժվար աշխատանք է: Բայց այն իրական է, եթե ուսումնասիրենք: Ես կարծում եմ, ակտիվության տարբեր աստիճաններում ցանկացած տնտեսական միություն, այդ թվում նաև Եվրասիական տնտեսական միությունը, այս աշխատանքը կակտիվացնի: Դա ակնհայտ է, քանի որ նույնիսկ առանց որևէ միասնական արժութային գոտու, այն ազդեցությունները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրացիայից, միություններից, ամբողջական չեն, եթե աշխատում են այլ միության կամ այլ երկրի արժույթով: Այդ իմաստով կարծում եմ` այո, այդ գործընթացը ակնհայտ է, դրա արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվ կերպով: Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում»:

Հայերեն English Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից