Տնտեսություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական կոմիտեի 79-րդ նիստին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի օրակարգում էին ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կազմակերպության մասնակից պետությունների փոխվարչապետները քննարկել են Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի և մի շարք միջպետական ծրագրերի դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև անդրադարձել 2020 թվականին ԱՊՀ մասնակից պետություններում մարդահամարի իրականացման համար նախապատրաստական աշխատանքներին վերաբերող տարբեր հարցերի:

Նիստի օրակարգում էին տիեզերական ոլորտում ուսումնասիրությունների, հարկային վարչարարության շրջանակներում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման և մի շարք այլ բնագավառներում ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործունեության վերաբերյալ փաստաթղթերի նախագծերի քննարկումը:

Մասնակիցներին ներկայացվել է գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում համագործակցության հարցերով միջպետական խորհրդի գործունեությունը:

Փոխվարչապետները մտքեր են փոխանակել նաև Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքումազգային առևտրացուցահանդեսային կենտրոնների ստեղծմանն ու գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ:

Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են նաև մի շարք ֆինանսական և կազմակերպչական հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում