Հասարակական

Դավիթ Սանասարյանը հավաստիացնում է, որ որևէ ծրագիր իրականացնելու համար դրամաշնորհ չի ստացել

1 րոպեի ընթերցում

Դավիթ Սանասարյանը հավաստիացնում է, որ որևէ ծրագիր իրականացնելու համար դրամաշնորհ չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը սխալ է համարում իր անունը «Սորոս»-ի հիմնադրամի հետ կապելը:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը նա հավաստիացրեց, որ երբեք դրամաշնորհ չի ստացել:

«Դա անհիմն ցեխոտելու պրոցես է եղել, ինչին ես ժպիտով եմ պատասխանում: Այդ անվան հետ ինձ կապելն առնվազն սխալ է: Ես կողջունեմ բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր դրամաշնորհ են ստացել ու իրենց գործն են կատարել: Բայց ես երբևիցե դրամաշնորհ չեմ ստացել որևէ ծրագիր անելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Դավիթ Սանասարյանը հավելեց, որ ինքը 10 տարի և ավել պայքարել է փողոցներում և դրա համար որևէ գումար չի վերցրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում