Տնտեսություն

Հյուսիս-հարավ մայրուղու որոշ հատված լինելու է վճարովի

2 րոպեի ընթերցում

Հյուսիս-հարավ մայրուղու որոշ հատված լինելու է վճարովի

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումից հետո որոշ հատված լինելու է վճարովի: Վճարի չափը չի գերազանցի ներկայիս ճանապարհով երթևեկելու դեպքում ծախսված վառելիքի արժեքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

«Ես հակված եմ, որ այդ ճանապարհը պետք է լինի վճարովի: Վճարովի ճանապարհներ միայն Հայաստանում չեն, բազմաթիվ երկրներում ևս կան այդպիսիները: Կոնկրետ այդ հատվածում ճանապարհի վճարովի լինելն արդարացված է: Այն վճարովի է լինելու բոլորի՝ թե ՀՀ քաղաքացիների, թե օտարերկրացիների համար: Վճարը չի գերազանցելու ներկայիս ճանապարհով երթևեկելու դեպքում ծախսված վառելիքի արժեքը»,-ասաց նախարարը:

Հակոբյանը չկարողացավ ճանապարհի կառուցման ավարտի վերջնաժամկետը նշել, քանի որ դա կախված է միջազգային ֆինանսավորման աղբյուրներից, աշխատանքի տեմպերից և պետության ֆինանսական հնարավորություններից: Հնարավոր է, որ այդ ճանապարհն ավարտվի 5 տարում, հնարավոր է՝ 10-12 տարում: Կոնկրետ ժամանակ ասելը ճիշտ չհամարեց: Օտարման և տարաբնակեցման աշխատանքները գրեթե ավարտվել են, մնացած աշխատանքներն ընթացքի մեջ են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում