Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 3ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի մակարդակով առաջին այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ անցյալ տարի նշվեց Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ առիթ է ամփոփելու քառորդդարյա համագործակցությունն ու նախանշելու երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության խորացման ուղղություններն ու հեռանկարները:

Կողմերն անդրադարձել են նաեւ այն ոլորտներին, որոնք ունեն փոխշահավետ համագործակցության ակտիվացման մեծ ներուժ եւ կարող են հարստացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը: Նրանք մասնավորապես կարեւորել են գործակցությունը բանկային համակարգում, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, մշակութային փոխանակումների, գիտական եւ կրթական ոլորտներում ծրագրերի իրականացումը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում