Հասարակական

Հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները կնվազեն 52%-ով

1 րոպեի ընթերցում

Հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները կնվազեն 52%-ով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեպի Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած բանակցությունների արդյունքում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների միջև ընդունվել է համատեղ որոշում։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատավական

տեխնոլոգիաների նախարարությանլրատվական ծառայությունից, ըստ այդմ՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթիի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նախկինում գործող սակագների համեմատ կնվազեն 52%-ով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում