Տնտեսություն

Գյուղատնտեսական ապահովագրությունն աստիճանաբար կտարածվի ողջ հանրապետությունում

1 րոպեի ընթերցում

Գյուղատնտեսական ապահովագրությունն աստիճանաբար կտարածվի ողջ հանրապետությունում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական ապահովագրությունը փորձնական կներդրվի Արարատի, Արմավիրի և Շիրակի մարզերում և աստիճանաբար կտարածվի ողջ հանրապետությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

«Գյուղատնտեսական ապահովագրության աշխատանքները սկսել ենք դեռ անցյալ տարվանից: Բյուջեում այդ նպատակով հաստատված հստակ գումար կա: Ընդհանուր բյուջեն մոտ 10 մլն եվրո է, որի կեսը դոնորների կողմից է: Փորձնական ընտրվել է երեք մարզ` Արարատ, Արմավիր և Շիրակ: Ռիսկերն են կարկտահարությունը և ցրտահարությունը: Ընտրվել է 4 մշակաբույս»,-ասաց նախարարն ու հավելեց՝ Արարատում և Արմավիրում ընտրվել է նաև խաղողը:

Մինչ տարվա վերջ կստեղծվի նաև ռիսկերի գնահատման կառույցը: Մարտից ապահովագրությունը կիրականացնեն փորձնական, բայց աստիճանաբար կտարածեն բոլոր մարզերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում