Սամվել Կարապետյանը ներառվել է Forbes-ի վարկածով ամենաազդեցիկ 100 ռուսաստանցիների ցանկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes-ի ռուսական ծառայությունը ներկայացրել է ամենաազդեցիկ 100 ռուսաստանցիների ցանկը, որում տեղ է զբաղեցրել նաև ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը: Սամվել Կարապետյանը ցանկում 95-րդն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ամենաազդեցիկ ռուսաստանցիների առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, նրան հաջորդում է «Սբերբանկ»-ի վարչության նախագահ Գերման Գրեֆը, իսկ երրորդ հորիզոնականում «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլերն է: Չորրորդ հորիզոնականում «Ռոսնեֆտ» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Սեչինն է, հնգյակը եզրափակում է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցուցակում ներառված է նաև ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ 30-րդն է: Միլիարդատեր գործարար, «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկում 26-րդն է:

Ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցանկում հայտնվել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը:

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը