Տնտեսություն

10 մետաղական և 146 ոչ մետաղական հանքավայրեր զգուշացվել են

2 րոպեի ընթերցում

10 մետաղական և 146 ոչ մետաղական հանքավայրեր զգուշացվել են

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Հայաստանի Հանրապետության մետաղական և ոչ մետաղական հանքավայրերում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և հավելեց, որ հանձնարարություն էր տրվել առաջին հերթին ուսումնասիրել շահագործման ենթակա մետաղական հանքավայրերի վիճակը` արդյոք կատարո՞ւմ են իրեն ստանձնած պայմանագրային պարտավորությունները, արդյոք գործո՞ւմ են օրենքի շրջանակում և արդյոք իրենց գործունեությունը թափանցիկ է:

Գրիգորյանի խոսքով` Հայաստանի Հանրապետությունում կան 27 մետաղական հանքավայրերի շահագործման վերաբերյալ տրված լիցենզիաներ, որից 10-ում հայտնաբերվել են թերություններ:

«Մեր աշխատանքների ընթացքում 27 մետաղական հանքավայրերից 10-ին արվել են զգուշացումներ, քանի որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շահագործումը իրականացվում է օրենքով սահմանված չափանիշներից դուրս: Իսկ ոչ մետաղական հանքավայրերի առումով մոտավորապես 146 հանքավայրի նույնպես արվել են զգուշացումներ»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ նախարարի` զգուշացումով հնարավորություն են տալիս ընդերք օգտագործող ընկերությանը 90 օրվա ընթացքում վերացնելու բոլոր ի հայտ եկած թերությունները և պետության հանդեպ չկատարված պարտավորությունները:

«Եթե 90 օրվա ընթացքում չվերացնեն թերությունները, ապա նրանք կզրկվեն լիցենզիայից»,- ընդգծեց Գրիգորյանը՝ հավելելով, որ նմանատիպ աշխատաոճը լինելու է շարունակական:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում