Անցնող ամռանը էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում է եղել. Արթուր Գրիգորյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պաշտոնի ստանձնումից հետո առաջնահերթ խնդիր է դրել ուսումնասիրել բոլոր ծրագրերը և հանձնարարել է շատ արագ կատարել ծրագրերի գույքագրում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Գրիգորյանը նշեց, որ կարևորել է ատոմակայանը ժամանակին վերագործարկելու հարցը:

«Ես խնդիր էի դրել՝ առաջնահերթ ատոմակայանը ժամանակին վերագործարկելու հարցը: Իմ կողմից ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները, գնացել ենք ոչ ստանդարտ լուծումների և կարողացել ենք ճիշտ ժամանակին՝ օգոստոսի 1-ին, վերագործարկել ատոմակայանը»,- ասաց նա:

Ըստ նրա` ատոմակայանում տարեկան պլանային վերանորոգման աշխատանք էր կատարվում, իրենք ունեին խնդիր՝ ժամանակին, ըստ գրաֆիկի, այդ աշխատանքներն ավարտել, հակառակ դեպքում էներգահամակարգը 200-230 մլն դրամի չափով կտուժեր: Նախարարն ասաց, որ ատոմակայանի ժամանակին գործարկման համար իրենք գնացել են նաև ոչ ստանդարտ լուծումների:

Նախարարի խոսքով՝ այս տարի ամռանը էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում է եղել:

«Երբևէ ամռանը այդքան սպառում չի գրանցվել, քանի որ ամռան այս երեք ամիսներին գրեթե օրական ծախսվում էր 1030 մեգավատտ էլեկտրաէներգիա: Նման ծախս ունեցել ենք հիմնականում նոր տարվա օրերին, բայց ամռան ամիսներին նման իրավիճակ չէր եղել, և դա պայմանավորված էր հիմնականում շոգ օրերի հետ։ Այդ ընթացքում հաջողվել է այնպես անել, որ ոչ մի խափանում չլինի»,- նշեց Գրիգորյանը:

Նախարարը կարևորեց այն փաստը, որ բարձրավոլտ էլեկտրական ցանցերը ավելի ճիշտ կառավարելու համար «Տաշիր գրուպի» հետ համաձայնության են եկել, որ պետք է հանձնել պետական կառավարման:

Նա նաև ասաց, որ նախարարությունում կառուցվածքային փոփոխություների մի ամբողջ փաթեթ է նախապատրաստել, որի արդյունքում կվերաձևակերպվի նախարարության աշխատակազմը:

Նա հիշեցրեց նաև, որ համատեղ բանակցությունների արդյունքում եկել են եզրակացության և հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների համար տասը դրամով նվազեցրել են սակագինը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում