Տնտեսություն

Արտասահմանյան ընկերությունները շուրջ 200 մեգավատ հզորությամբ հողմակայանների կառուցման պատրաստակամություն են հայտնել

1 րոպեի ընթերցում

Արտասահմանյան ընկերությունները շուրջ 200 մեգավատ հզորությամբ հողմակայանների կառուցման պատրաստակամություն են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ հողմային կայանների կառուցման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ հողմակայանների ոլորտում բավականին մեծ աշխատաքներ արդեն իսկ կատարվել էին և շարունակվում են կատարվել, մասնավորապես` քամու ուժի չափման, տեղանքների ուսումնասիրություններ:

Նախարարը հայտնեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններից երկու խոշոր ընկերություններ և մեկական ընկերություններ Չեխիայից ու Իսպանիայից Հայաստանի Հանրապետությունում շուրջ 200 մեգավատ հզորությամբ հողմակայանների կառուցման պատրաստակամություն են հայտնել:

«Սրանք շատ կարևոր էլեկտրաէներգիայի աղբյուրներ են, որոնց համար պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այս ուղղությունները նույնպես զարգանան»,- ասաց նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում