Թուրքիա

Ստամբուլում ոստիկանները փորձել են բերման ենթարկել Կարո Փայլանին

2 րոպեի ընթերցում

Ստամբուլում ոստիկանները փորձել են բերման ենթարկել Կարո Փայլանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՍտամբուլիԳալաթասարայի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ թուրքոստիկանները փորձել են բերման ենթարկել հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ,«Շաբաթօրյա մայրերի» բողոքի ակցիային, ի թիվս այլ ընդդիմադիր պատգամավորների, մասնակցում էր նաեւ Կարո Փայլանը:

Նախ ոստիկանները բռնություն գործադրելով հեռացրել են նստացույցի մասնակից կանանց, ապա բերման ենթարկել ակցիայի մյուս մասնակիցներին, որոնք չեն ցանկացել հեռանալ հրապարակից:

Կարո Փայլանը փորձել է պաշտպանել Հրանտ Դինքի որդի Արատ Դինքին՝ թույլ չտալով նրան բերման ենթարկել:

Արատ Դինքի ձերբակալությանը Փայլանի հետ խոչընդոտել են ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներից Ահմեդ Շըքը, Սերփիլ Քեմալբայը և Հյուդա Քայան։

«Ակօս»-ի տվյալներով,ոստիկանները ձերբակալել են ակցիայի 47 մասնակցի, որոնց ավելի ուշ ազատ են արձակել:

«Շաբաթօրյա մայրերի» ակցիայի անցկացման համար կազմակերպիչները քաղաքապետարանից թույլտվություն չեն ստացել:

«Շաբաթօրյա մայրերի»ակցիան անցկացվում է1995-ից ի վեր ամեն շաբաթ օր: Այն1980-90-ական թվականներին քրդական շարժման՝ կալանավորված, անհետ կորած կամ քաղաքական սպանությունների զոհդարձած մասնակիցների մայրերի բողոքի ակցիան է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում