Life

ԱՄՆ-ում սուպերմարկետ են բացել «Սիմփսոններ» մուլտֆիլմից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում սուպերմարկետ են բացել «Սիմփսոններ» մուլտֆիլմից

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կարոլինայի նահանգում ստեղծվել Է Kwik-E-Mart սուպերմարկետի ճշգրիտ պատճենը, որից օգտվում Էին «Սիմփսոններ» մուլտսերիալի հերոսները: Ինչպես հայտնել Է CNN հեռուստաընկերության տեղական ստորաբաժանումը, խանութը բացվել Է ԱՄՆ-ի ատլանտյան ափի Միրթլ-Բիչ քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փողոցի կողմից տեսքը, ինչպես եւ առեւտրի կետի ինտերիերը, ստեղծվել Է մուլտֆիլմի հեղինակների նկարներով: Ապրանքների թվում, որոնք այնտեղ դրված են վաճառքի, կան ֆիրմային հոթ-դոգեր եւ փքաբլիթներ, որոնք հիշեցնում են «Սիմփսոններ»-ի հերոսների կերածները: Բացի այդ, այնտեղ կարելի Է գնել հուշանվերներ՝ մուլտֆիլմի բոլոր գործող անձանց պատկերով, այդ թվում՝ հնդկացի Ապուի, որը, ըստ սյուժեի, ղեկավարում Է սուպերմարկետը: Նախագծի հեղինակներից մեկը՝ Մարկ Քոռնելը, վստահ Է, որ խանութը պետք Է հետաքրքիր լինի բոլոր տարիքի այցելուների համար, քանի որ «Սիմփսոնները» եթեր են դուրս գալիս 1989 թվականից եւ արդեն ամերիկացիների մի սերնդի կողմից չԷ, որ սիրված են: «Սիմփսոնները» ամենաերկարատեւ մուլիտսերիալն Է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ. այն եթեր Է տրվում արդեն 29 եթերաշրջան, եւ այժմ պլանավորված Է դրա առնվազն եւս մեկ թողարկումը: «Սիմփսոնները» հայտնի են ավելի քան 100 երկրի հեռուստադիտողների:

Times հանդեսը 1998 թվականին այն ճանաչել Է որպես 20-րդ դարի լավագույն հեռուստատեսային սերիալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում