Հասարակական

«Ազիմուտ» ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

1 րոպեի ընթերցում

«Ազիմուտ» ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսի 21-ին կնքվել է պայմանագիր «Ազիմուտ» ավիաընկերության և «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունից, ըստ պայմանագրի, 2018թ հոկտեմբերի 1-ից «Ազիմուտ» ավիաընկերությունը Երևանից կսկսի թռիչքներ իրականացնել Ռոստով, Կրասնոդար և Ստավրոպոլ ուղղություններով:

Հանդիպմանը ներկա են եղել «Ազիմուտ» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ոդոդը, գլխավոր տնօրեն Պավել Եկժանովը, գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկին, Ռոսավիացիայի Հարավ մասնաճյուղի պետ Վլադիմիր Իսաևը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում