Կամիլա Կաբելյոյի Havana երգի հոլովակը տարվա լավագույն տեսանյութն Է ճանաչվել MTV Video Music Awards-ում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամիլա Կաբելյոյի Havana երգի հոլովակը տարվա լավագույն տեսանյութն Է ճանաչվել MTV Video Music Awards մրցանակի հանձնման արարողությանը: Պարգեւի հանձնման 35-րդ արարողությունը, որը շնորհվում Է տեսահոլովակների ստեղծման համար, տեղի Է ունեցել նյույորքյան Radio City Music համերգասրահում: Միջոցառման ուղիղ հեռարձակումն իրականացրել Է MTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

21-ամյա կուբացի-ամերիկացի երգչուհին այս տարի ներկայացված Էր հինգ անվանակարգում: Բացի գլխավոր պարգեւից, նրան նաեւ հաջողվել Է արձանիկ ստանալ «Տարվա լավագույն արտիստ» կատեգորիայում: Havana կոմպոզիցիան Կաբելյոն կատարել Է հիփ-հոփ-արտիստ Յանգ Տագի հետ համատեղ:

Այս տարեշրջանում մրցանակի անվանակարգերի թվով առաջատարն ամերիկացի ռեփ-կատարող Քարդի Բին Էր՝ տեղ զբաղեցնելով 12 կատեգորիաներում: Արդյունքում նրան հաջողվել Է պարգեւը նվաճել երեք կատեգորիայում, ներառյալ «Լավագույն նոր արտիստը»:

Նաեւ եռակի հաղթանակ Է տարել ռեփեր Չայլդիշ Գամբինոն իր This Is America հոլովակով, որը, սակայն, նշվել Է միայն տեխնիկական անվանակարգերում: Այս տարի լուրջ մրցակից Էր համարվում երգչուհի Բեյոնսեի եւ ռեփեր Ջեյ Զիի ստեղծագործական եւ ամուսնական դուետը: Ընթացիկ տարվա հունիսին նրանք թողարկել են Everything Is Love դեբյուտային համատեղ ալբոմն արդեն ոչ թե որպես սոլո երգիչներ, այլ որպես The Carters դուետ: Նրանց Apeshit երգի հոլովակը պարգեւի Էր հավակնում ութ անվանակարգում, սակայն արդյունքում նրանց հաջողվել Է միայն երկու արձանիկ ստանալ տեխնիկական կատեգորիաներում:

«Լավագույն փոփ-տեսահոլովակ» անվանակարգում պարգեւը հանձնվել Է ամերիկուհի Արիանա Գրանդեին՝ No Tears Left to Cry կոմպոզիցիայի հոլովակի համար: Լավագույն ռոք-տեսահոլովակի համար արձանիկն ստացել Է Imagine Dragons կոլեկտիվը՝ Whatever It Takes հիթի հոլովակի համար:

«Լավագույն հիփ-հոփ-տեսահոլովակ» կատեգորիայում հաղթանակը բաժին Է ընկել ռեփ-երգչուհի Նիկի Մինաժին՝ Chun-Li կոմպոզիցիայի հոլովակի համար: MTV Video Music Awards մրցանակը MTV հեռուստաալիքի կողմից հիմնվել Է 1984 թվականին՝ ամենահեղինակավոր պարգեւներից մեկը դառնալով տեսահոլովակների ստեղծման բնագավառում: Դրա դափնեկիրներին ավանդաբար արձանիկներ են հանձնում սկաֆանդրով աստղագնացի տեսքով՝ դրոշը ձեռքին, որի վրա պատկերված Է հեռուստաալիքի լոգոտիպը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

Doechii-ի՝ «Գրեմմի»-ի արժանացած ալբոմի վրա աշխատել է նաև ամերիկահայ պրոդյուսեր Արմեն Զաբունյանը

Արամոն և Էմմա Պետրոսյանը հին ու նոր երգերով կվերադառնան մեծ բեմ

Կառավարությունը նախատեսում է դադարեցնել Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին կրթաթոշակ տրամադրելու պրակտիկան

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանկեն Թեոյին Բելգիայի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Իրանի նախագահը Հաջիևի հետ հանդիպմանը վերահաստատել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության մասին Թեհրանի դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն. Փաշինյան

ԱՄՆ պետքարտուղարը չի բացառել Չինաստանի դեմ լրացուցիչ սահմանափակող միջոցները

ԱՄՆ պետքարտուղարը USAID-ին մեղադրել է ազգային շահերը չպաշտպանելու մեջ

ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով գտնվել են Հաագայում

Մենք պետք է մեր հարևանների միջավայրում ապրելու հնարավորություն ունենանք՝ առանց արտաքին օգնության և միջամտության. Փաշինյան