Մասիսում քաղաքացին ինքնահրկիզվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օգոստոսի 19-ին, ժամը 11:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որԱրարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնահրկիզվել է:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել` 11:45-ին:Փրկարարները հյուրասենյակում՝ բազմոցին նստած, հայտնաբերել են Թ. Մ.-ի (ծնված 1956 թ.) այրված դին:

Հայերեն Русский