Նիկոլ Փաշինյանն ամփոփում է  տնտեսական ձեռքբերումները. արձանագրվում են տնտեսական ակտիվության և ներգաղթի բարձր ցուցանիշներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի տարբերություն հեղափոխությունից հետո եղած կանխատեսումների՝ Հայաստանում տնտեսությունը զարգանում է, և արձանագրվում են տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ: Այդ մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փորձագետները կարծում էին, թե Հայաստանը մտնելու է տնտեսական անկման փուլ, կանխատեսում էին, որ սկզբից կլինի անկում, բայց եթե հեղափոխական կառավարությունը հաջողի՝ հնարավոր է լինի աճ և ակտիվություն: Մեր հեղափոխությունը բացառիկ է նաև այն պատճառով, որ դրան չհետևեց տնտեսական անկում, հակառակը՝ արձանագրվում են տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշներ: Հունիսին, որը հետհեղափոխական առաջին ամիսն էր, գրանցվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվանը՝ կազմել է 8,5 տոկոս: Կան բոլոր հիմքերը, որ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իր վարչապետ ընտրվելուց հետո ամենակարևոր արդյունքը հետևյալն է. Հայաստանի Հանրապետություն ավելի շատ մարդ է գալիս, քան հեռանում է, ինչն ըստ վարչապետի, կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին շատ կարևոր արդյունք:

«Մայիսից 10-ից օգոստոսի 14-ն ընկած Ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 29 հազար 986 մարդով ավելի շատ մարդ, քան մեկնողների թիվն է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավելի էր 6 հազարով, այս տարի եկածների թիվն ավելի է 29 հազարով: Վերջին երեք ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34 հազարով ավելի օտարերկրացի: Սա, ըստ էության, նշանակում է ներդրումային և զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրության աճ: Դրանցում բազմաթիվ են նաև մեր հայրենակիցները, և այն, որ անշարժ գույքի գներն աճել են 20 տոկոսով, փաստում է, որ մեր հայրենակիցները ոչ միայն գալիս են որպես տուրիստ, այլ նաև բնակարաններ են գնում Երևանում և այլ քաղաքներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի էր էջում ուղիղ եթերով հայտարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը:

Հայերեն العربية English

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին