Սա հայ ժողովրդի միասնության հանրահավաքն է. Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի մասնակիցներին խնդրեց իջեցնել  որևէ մեկի դեմ բարձրացված պաստառները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում մեկնարկած օգոստոսի 17-ի հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց իջեցնել բոլոր այն պաստառները, որոնք ուղղված են ընդդեմ որևէ մեկի, քանի որ, ըստ նրա, հանրահավաքը հայ ժողովրդի միասնության հանրահավաքն է: «Այսօր բացառիկ օր է և բացառիկ իրադարձություն, այսպիսի բան Հայաստանի կյանքում առաջին անգամ է տեղի ունենում: Ի՞նչ նկատի ունեմ: Այսօր այս հրապարակում են գտնվում Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, այսօր այս հրապարակում են գտնվում ոստիկանության, ԱԱԾ-ի հարյուրավոր աշխատակիցներ, այսօր այս հրապարակում են գտնվում Արցախի Հանրապետությունից ժամանած հազարավոր մեր հայրենակիցներ, այսօր այստեղ են գտնվում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իրանի, սփյուռքի բազմաթիվ համայնքների ներկայացուցիչներ: Այսօր սահմանին մեր խաղաղությունը պահպանում և պաշտպանում են ՀՀ զինված ուժերի փառապանծ գեներալներ, սպաներ և զինվորներ: Եվ նրանք հոգով և մտքով այստեղ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր հայ ժողովուրդը միասնական է առավել, քան երբևէ, և այսօր հայ ժողովրդի միասնության ու միասնական հաղթանակի օրն է: «Այսօր քանի որ միասնության օր է, խնդրում եմ իջեցրեք բոլոր այն պատառները, որոնք ուղղված են ընդդեմ որևէ մեկի, որովհետև այս հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի, սա հայ ժողովրդի հաղթանակի, միասնության հանրահավաքն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին«Ֆեյսբուք»սոցիալական ցանցիիր էջում ուղիղ եթերով հայտարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը:

Հայերեն العربية English Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը