Տնտեսություն

Անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք որոշ ապրանքներկկարողանան ներմուծել ավելի մեծ ծավալներով 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության շրջանակում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետևանքով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված դրույթների և ապրանքների չափաքանակների վերանայման, ինչպես նաև իրավակիրարկման ընթացքում գործնականում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ փոփոխություններ են կատարվել նախկինում ընդունված որոշման մեջ, մասնավորապես՝ ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցող ապրանքների հարկման բազաների որոշման, ֆիզիկական անձանց տրամադրվող ծանուցագրի ձևում օրենքին կատարվող հղման և այլ դրույթների, ինչպես նաև ԵՏՀ 20.12.2017թ. թիվ 107 որոշման ընդունման հանգամանքով պայմանավորված՝ նաև ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների ամբողջովին վերանայման մասով:

«Այս որոշմամբ անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք կկարողանան շատ ավելի մեծ ծավալներով որոշակի ապրանքներ ներմուծել Հայաստան՝ առանց մաքսային ձևակերպումների, այդպիսով սահմանված սահմանաչափերը բարձրացվում են։ Օրինակ՝ կենդանական ծագում ունեցող մթերքների համար ներկայումս գործող սահմանաչափը մինչև 3 կգ է, մենք սահմանաչափը բարձրացնում ենք մինչև 30 կգ։ Կենդանի ծառեր, բույսեր, սոխուկներ, արմատներ ներկայումս սահմանված է 5 հատ, բայց ոչ ավելի, քան 2 կգ, սահմանում ենք 15 հատ, բայց ոչ ավելի, քան 50 կգ։ Սուրճի, թեյի, համեմունքների դեպքում ներկայումս սահմանված է 5 կգ, առաջարկում ենք 15 կգ և այսպես շարունակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Դավիթ Անանյանը:

«Այս որոշումը տնտեսական դաշտի վրա լավ ազդեցություն կթողնի», -նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն քաղաքացիներին ավելի էժան առևտուր անելու հնարավորություն կտա: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հորդորեց պատշաճ իրազեկել հանրությանը՝ չափաքանակների էական ավելացումների մասին:«ՊԵԿ-ը պետք է հրապարակի չափաքանակների վերաբերյալ նախկին և ներկայիս ցանկերը, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն, թե որ օրվանից է որոշումն ուժի մեջ մտնելու»,- նշեց վարչապետը:

Հայերեն Русский

Գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն խաղաղության պայմանագրի ստորագրման. ԱԳ նախարար

Անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական կամք և ցանկություն՝ պահպանելու հայ-ռուսական սերտ հարաբերությունների խորը հիմքերը. Կոպիրկին

Պուտինը շքերթի ժամանակ բարձր է գնահատել բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների ներդրումը հաղթանակում

Հիբրիդային պատերազմի մասին խոսակցությունները նոր չեն, դրա մասին խոսվում է 2018-ից. ԱԽ քարտուղար

Մոսկվայում անցկացվում է Հաղթանակի օրվա 80-ամյակին նվիրված շքերթը

Ադրբեջանի ներկայացրած խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքում պարզվել է՝ հայկական կողմը հրադադարը չի խախտել. ԱԽ քարտուղար

ՀՀ նախագահը Մայիսի 9-ի ուղերձում ընդգծել է խաղաղության պահպանման կարևորությունը

Վարչապետը Մայիսի 9-ի ուղերձում վերահաստատել է խաղաղության ուղով շարժվելու Հայաստանի հանձնառությունը

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանը ես եմ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. ապրիլ, 2025

ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին