Տնտեսություն

Զբոսաշրջիկներն իրենց ձեռքով խաղող կքաղեն ու կմասնակցեն գինու պատրաստման գործընթացին

6 րոպեի ընթերցում

Զբոսաշրջիկներն իրենց ձեռքով խաղող կքաղեն ու կմասնակցեն գինու պատրաստման գործընթացին

ՎԱՅՈՑ ՁՈՐ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողներն «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում ծանոթացան օրգանական գինեգործության մշակույթին, պապից թոռ փոխանցված հին ավանդույթներին, տարբեր գինեգործարաններում մասնակցեցին գինու համտեսման պրոցեսին և վերջինիս ստեղծման ականատեսը դարձան:

«Տրինիտի կանյոն» այգիների համահիմնադիր, գինեգործ Հովակիմ Սաղաթելյանի խոսքով՝ գինի արտադրելու պրոցեսը շատ հետաքրքիր ու նուրբ գործընթաց է: «Գինին երեխայիդ պես պետք է սիրես, որ համով ստացվի: Նրա ստեղծման պրոցեսը երկար է ու շատ աշխատանք է պահանջում: Բայց ամեն ինչ պետք է սիրով անել, որովհետև գինին զգում է յուրաքանչյուր վերաբերմունք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հովակիմ Սաղաթելյանը:

Վերջինս այգու մի հատվածում խաղողը մշակում է հին ավանդույթով, ինչպես մեր նախնիները տարիներ առաջ: «Նպատակն այն է, որ մարդիկ պատկերացնեն, թե ինչպես է եղել նախկինում: Հասկանան, որ հայերը պետք է գինի խմեն: Եթե Հայաստանում յուրաքանչյուր մարդ տարեկան 30-50 շիշ գինի սպառի, այգիները կշատանան, ավելի շատ գինի կարտադրենք ու կարտահանենք»,-նշեց նա:

Գինեգործի հավաստմամբ՝ բացի տեղական խաղողից, Կիպրոսից բերել են նաև արտասահմանյան սորտերի խաղողներ՝ «Սիրա», «Շարդոնե», և խաչասերել են հայկական «Արենի», «Ոսկեհատ» սորտի խաղողների հետ: «Աշխատում ենք երկու ուղղությամբ՝ գինին մշակում ենք ավանդաբար փոխանցված ձևով՝ կարասների մեջ, և դասական ճանապարհով՝ օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաներ, խաչասերումներ ենք անում: Մենք առաջինն ենք Վայոց ձորում, որ առանց քիմիայի կիրառման գինի ենք ստեղծել: Ավելի լավ է լինի քիչ ու որակյալ, քան՝ շատ ու թունավոր»,-հավելեց գինեգործը:

Նա մտահոգություն հայտնեց նաև այն մասին, որ Արցախում նվազում է այն կաղնու անտառների թիվը, որից գինին պահելու համար կարասներ են պատրաստում: «Հարկավոր է ուշադրություն դարձնել այս խնդրին: Տնկելու ծրագիր չունենք, կգա մի օր, որ այդ անտառները կվերանան»,- ընդգծեց նա:

«Տրինիտի» ՍՊԸ-ն տարեկան 20-25 հազար շիշ գինի է արտադրում:

Հայաստանում հայտնի «Գետնատուն» գինու գործարանի այգիները գտնվում են Վերնաշեն գյուղում, ծովի մակերևույթից 1400-1500 մետր բարձրության վրա: Այգու մի հատվածում աճում են «Սև Արենի» և «Ոսկեհատ» տեսակի խաղողները, իսկ մյուս հատվածում պտղատու ծառեր են աճում:

«Այգում ունենք ծիրանի, խաղողի, սալորի և մի շարք այլ ծառեր, որոնց բերքն օգտագործում ենք մրգային բրենդիների արտադրության համար: Նախատեսում ենք զարգացնել ագրոտուրիզմը, ընդունել տուրիստների, որոնք կմասնակցեն բերքահավաքին և գինու պատրաստման գործընթացին»,-նշեց գինեգործ Աղասի Բաղդասարյանի թոռնուհի Լուսինե Բաղդասարյանը:

Վերջինիս հավաստմամբ՝ մրգային բրենդիները հնեցնում են կաղնու տակառներում 5-6 տարի ժամկետով, այնուհետև արտահանում Ռուսաստան, Լեհաստան, պայմանագիր ունեն նաև Եվրոպա արտահանելու համար:

«Գետնատուն» գինու գործարանը միջազգային մրցույթում արժանացել է ոսկե և արծաթե մեդալների: Գործարանը տարեկան 100-150 հազար շիշ գինի է արտադրում, որից 70%-ն արտահանվում է:

«Հին Արենի» գինու գործարանի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ «Սև Արենի» խաղողն էնդեմիկ է: «Այս տեսակը հազարամյակների ընթացքում ձեռք է բերել ցրտադիմացկունության հատկանիշ: Այն ունի մի այլ առանձնահատկություն ևս. դրանից ստացվում է սպիտակ հյութ, հետո մշակում ենք և ստանում կարմիր ու վարդագույն գինիներ: Իհարկե, համերով տարբերվում են, բայց նույն տեսակի խաղողից ենք ստանում»,-ընդգծեց նա:

«Հին Արենի» գինու գործարանը տարեկան 150-180 հազար շիշ գինի է արտադրում, բայց 300 հազար շշի հասցնելու հնարավորություն կա:

«Մենք շատ ուրախ ենք, որ գործարանում հիմնականում երիտասարդներ են: Նախ՝ ապահովվում է նրանց աշխատանքային զբաղվածությունը, սովորում ու սերունդներին են փոխանցում գինի արտադրելու ավանդույթը, գաղտնիքները, համ էլ չեն գնում գյուղից, ինչը շատ կարևոր է»,-նշեց Վարդան Մկրտչյանը:

«Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանի խոսքով՝ ծրագիրն աշխատում է մշակութային տուրիզմի զարգացման ուղղությամբ, որի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում տարբեր տուրիստական մթերքներ են ստեղծվում: «Մենք աշխատում ենք նաև փառատոնների, արհեստագործների ու թանգարանների հետ, որպեսզի օգնենք զարգացնել նրանց կարողությունները, որպեսզի տուրիստական շուկայում ակտիվ դերակատարում ունենան: Գինու գործարանի համար դժվար է արտասահմանում վաճառել իր մթերքը, մանավանդ՝ եթե ոչինչ չգիտեն այդ գործընթացի մասին: «Իմ Հայաստան» ծրագիրն օգնում է լուծել այդ հարցը: Օգնում է ներկայացնել այդ տարածաշրջանը որպես գինու երկրամաս, որ տուրիստները գան, տեսնեն, ծանոթանան»,-եզրափակեց ծրագրի ղեկավարը:

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում