ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը թեժ գիծ է գործարկել Վերին Լարսի անցակետում կուտակումների հետ կապված

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարս» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը:

«Հավելյալ հայտնում ենք, որ «Վերին Լարս» անցակետում կուտակումներով պայմանավորված իրավիճակի առնչությամբ դեսպանությունում գործում է թեժ գիծ՝ + 7 (495) 628 55 56։ Իրավիճակի շուրջ տեղեկատվություն կարող եք ուղարկել նաև հետևյալ էլ․հասցեով՝ info@armem.ru»,- ասված է գրառման մեջ:

Հայկական բեռնատարները օգոստոսի 5-ից արգելափակված են Լարսի անցակետում: Բեռնատարների մեծ մասը տեղափոխում է շուտ փչացող պտուղ-բանջարեղեն: Խնդրին բախված գործարարներն ու վարորդները պահանջում են պատկան մարմիններին՝ հարցին շտապ լուծում տալ, քանի որ իրենց կրած վնասները ժամ առ ժամի կրկնապատկվում են:

Հայերեն English Русский

Կարող էի ավելին. Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի ԱԱ-ում իր ելույթի մասին

ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց

COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում. համաժողովի արդյունքները գերազանցել են սպասելիքները

Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ. ՓԾ տնօրենն ընդունել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդին

Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

Հորդառատ անձրև հանրապետությունում. փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջիկա անելիքները

«ՀայՓաս» ընկերության «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը. ներկա է գտնվել ՀՀ վարչապետը

Եվրոպական ինդեքսներ - 30/10/26